Ի՞նչ կապ ունի Տարոն Մարգարյանը աղբահանոււթյան վատթարացման հետ

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը մամուլի ասուլիսում անդրադարձավ Երևան քաղաքի աղբահանության խնդրին՝ հիշեցնելով, որնախորդ երկու ամիսներին քաղաքապետարանը 25 մլն դրամի չափով տուգանել է «Սանիթեք» ընկերությանը:

«Անկախ նրանից՝ մենք ընդունում են դա, թե ոչ, բայց հարգում ենք այդ որոշումը: Պարզապես, խնդրում ենք՝ գնել աղբամաններ հենց այն գումարով, որով որ տուգանվել է ընկերությունը, նաև փոխահատուցել այն վնասը, որ կրել է ընկերությունն այս ամիսներին»,- ասաց նա:

Նիկոլաս Թավիլը կարևորեց աղբի վերամշկամն գործարանների հարցը՝ նշելով, որ այսօր նման գործարաններ չունի Երևանը. «Քաղաքում չկա մի գործարան, որտեղ կարելի է վերամշակել օրգանկան, իներտ և վերամշակվող աղբ, որոնց համար առանձին գործարաններ են պետք, իսկ նման գործարան կառուցելու համար միլիոնավոր դոլարներ են պետք: Աղբի կառավարման ազգային ծրագիր է անհրաժեշտ մշակել: «Սանիթեք»-ը պատրաստ է և ուզում է օգնել այս բոլոր հարեցրում»,- ասաց ընկերության տնօրենը՝ հավելելով. «Այո՛, երեք ամիսների ընթացքում մենք չենք իրականացրել մեր պարտավորութունները, բայց այդ պարտավորություններից չենք փախչի մենք: Ուզում եմ նշել՝ ով էլ գա այդ կառավարմամբ զբաղվելու, բախվելու է նույն խնդիրներին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *