Ալիկ Սարգսյանը չի բացառում, որ իրեն կհարցաքննեն

«Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով որևէ պատասխանատվություն չունի: Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու և իր անմեղությունն ապացուցելու ձևը գիտի»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական  պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ավազահատիկ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործին։ Ալիկ Սարգսյանն ասաց, թե իրեն մեղադրանք ներկայացրած անձին էլ չի ճանաչում և երբևէ նրան չի տեսել: «Նրա մասին լսել եմ «Ավազահատիկի» հետ կապված դեպքերի առնչությամբ, որի համար խիստ զարմացել եմ, քանի որ ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ տվյալ մարդը փորձել է իմ պատիվն արատավորի և իմ անունը հասցրել է այս մակարդակին, ապա ես նրան դատի կտամ, կենթարկեմ նաև ֆինանսական պատասխանատվության և տվյալ գումարը կփոխանցեմ որևէ մանկատան»,-լրագրողների հետ զրույցում ասաց  պատգամավորը: Սարգսյանը չբացառեց, որ վերոնշյալ գործի շրջանակներում հնարավոր է՝ իրեն ևս հարցաքննեն․ « Չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի: Ցավում եմ, որ առանց համապատասխան ստուգման միանգամից քրեական գործ են հարուցում, որից հետո նոր ստուգումներ են սկսում»,-ասաց Ալիկ Սարգսյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *