Բանկերը մարդկանց կաշիներն են քերթում․․․․Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը սկսում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Բնակչության մեծ մասը օգտվում է տարատեսակ վարկային ծրագրերից: Լինում են դեպքեր, երբ մարդիկ ունենում են ժամկետանց վարկեր, և հաճախ պարտատերերը հայցով դիմում են դատարան իրենց պարտքերը գանձելու հարցով»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար բանկերը մարդկանց կաշիները քերթում են՝ իրենց գումարները վերադարձնելու համար. «Իսկ ապաշնորհ շատ դատավորներ մի քանի րոպե պահանջող հարցի քննարկման համար դատական նիստ են նշանակում կես տարի, 1 տարի, 1,5 տարի հետո: Քաղաքացու կողմից պարտավորությունը կատարելուց հետո, մինչև նիստ գումարելը, պետք է որևէ տույժ չկիրառվի քաղաքացու նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *