«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել…

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, նշելով, որ համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին:

Ըստ հայտարարության, նախկին իշխանությունները «պատրաստվում է ռևանշի և արդեն առաջին գործողություններն են կատարում այդ ուղղությամբ»:

«Համակարգ փոխելու համար անհրաժեշտ է անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում: Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը», — ասված է հայտարարության մեջ։

«Սասնա ծռերը» վարչապետին հորդորում են «գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին, հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ, ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը, գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին, ստեղծել անցումային արդարադատության ատյան, կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ»:

«Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը», — ասված է հայտարարության մեջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *