Սեպտեմբերի 17-ը ՝ երկուշաբթի աշխատանքային օր է, թե՞ ոչ

Կրթության, գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր է։

«Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով», — նշված է ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ տարի  աշխատանքային օրվա տեղափոխություն էր կատարվել, որը կապված էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերացի տոնակատարության հետ:

Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել, հետևաբար սեպտեմբերի 17-ը կլինի սովորական աշխատանքային օր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *