Կենցաղային խնդիրները կնվազեն. Փաշինյանը թեթևացնում է հարկային բեռը

«Շուտով խորհրդարանում կմեկնարկեն 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես հայտնի է, հաջորդ տարի նախատեսվում է բյուջեի եկամուտների աճ: 2019թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրլն 454 մլրդ դրամի չափով, սա ավելի քան 150 մլրդ դրամով ավելի է այս տարվա բյուջեից: 2018 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 308 մլրդ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, պարզեց, որ բյուջեի մուտքերն ավելացնելուն զուգահեռ կառավարությունը որոշել է նվազեցնել բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը: 2019թ. այն կազմելու է 21.6 տոկոս` ե՛ւ այս տարվա, ե՛ւ 2017 թվականի 22.4 տոկոսի դիմաց: Ասել է թե` Փաշինյանի կառավարությունը գնում է հարկային բեռը թեկուզ փոքր, բայց  թեթեւացնելու ճանապարհով: Փոխարենը, բյուջեում 4.7 մլրդ դրամ նախատեսված է համալրել կառավարության վարչարարական միջոցառումների շնորհիվ հավանաբար ստվերը կրճատելու եւ օրինական դաշտ բերելու միջոցով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում