«Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»: Նիկոլ Փաշինյան

Եկամտային հարկի կոմբինացիաները ոնց էլ պտտում ենք, նույնիսկ ամենաանհավանական սցենարներով պարզում ենք, որ որքան էլ իջեցնենք 100 հազար դրամ ստացող մարդու եկամտահարկը, դրանից մարդու եկամուտներն ավելանում են 3-4 հազար, քարը տրաքի 5 հազար դրամով:

«Սխալ կլինի, եթե մենք նպատակ դնենք, որ 80-100 հազար դրամ ստացող մարդը պետք է լավ ապրի, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է: Ինչ էլ անենք այդ աշխատավարձի հետ, քիչ է: Հետեւաբար մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ֆոկուս անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձը շատ դառնա, այլ պետք է այնպես անենք, որ աշխատավարձերը ավելանան»,-ասել է վարչապետը:

«Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»:

տեսանյութը սկզբնաղբյուրում