Վերջապես աղբավայրի հարցը կլուծվի

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ ամեն կիրակի և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչպես նախկինում:

Վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ և ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում»,- ասել է նա: