Տրանսպորտը կթանկանա, թե՝ ո՞չ. այս հարցը որոշելու են քաղաքացիները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տրանսպորտի սակագնին:

Մարությանին հիշեցրել են, որ 2013 թվականին նա դեմ է հանդես եկել սակագնի թանկացման, իսկ ինչ է մտածում հիմա: Մարությանի խոսքով, «տեղափոխվելու իրավունքն ամենակարևոր իրավունքներից է, այն ժամանակ դա լուրջ խնդիր էր առաջացնում, բայց շատ զավեշտալի է, որ 2013 թվականից հետո 5 տարվա ընթացքում ամենի ինչի գինը բարձացել է բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, այս անգամ որ չի թանկանում օբյեկտիվ չի»: Մարությանն ասել է նաև, որ նախկին իշխանությունները միգուցե վախենում էին գինը բարձարցնել, որ բողոք չլինի:

Հայկ Մարությանն ասել է, որ պետք է փոխվի տրանսպորտը, նոր խոսեն գների մասին: Քաղաքապետի խոսքով, գների բարձրացման կամ չբարձրացման հարցը պետք է քաղաքացիները որոշեն: Քաղաքապետարանը ներկայացնելու է ինքնարժեքը և սուբսիդավորման հարցը: Մարությանը նշել է, որ սուբսիդավորելու դեպքում, միևնույն է քաղաքի բյուջեից է արվելու:

Մարությանը նշել է, որ տրանսպորտի թանկացման հարցը որոշվելու է հանրաքվեի միջոցով: «Մենք միասին ենք որոշումները կայացնելու: Ես միանձնյա չեմ որոշելու»,- ասել է նա:

Աղբյուր