Բանանով և չամիչով կեքս. անմահական համով կեքսը ուտելուց հալվում է բերանում

Բանանով և չամիչով շատ համեղ կեքս. անմահական համով կեքսը ուտելուց հալվում է բերանում: Բաղադրիչներ Ալյուր – 200 գ Բանան – 3 հատ Ձու – 2 հատ Բնական յոգուրտ – 3 ճ/գ Փխրեցուցիչ – 2 թ/գ Հալեցրած կարագ – 100 գ Շաքարավազ – 120 գ Վանիլին Չամիչ – 125 գ Պատրաստման եղանակը Բանանները վերածել խյուսի: Խառնել ձուն, կարագը և շաքարավազը՝ մինչև միասեռ զանգված դառնալը: Ավելացնել վանիլինը և խառնել: Ավելացնել բանանի խյուսը և յոգուրտը, խառնել: Ալյուրը փխրեցուցչի հետ մաղել զանգվածի մեջ և ոչ պինդ խմոր հունցել: Ավելացնել չամիչը և զգուշությամբ խառնել: Խմորը լցնել պերգամենտապատած և յուղած կաղապարի մեջ: Վրան շագանակագույն շաքարավազ շաղ տալ: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-60 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը: Թողնել, որ մի փոքր սառչի, հետո հանել կաղապարից, նորից թողնել մի քանի րոպե և վրան շաքարի փոշի շաղ տալ: