ԼԱՎ ԼՈՒՐ․Սա պետքե իմանան բոլոր ծնողները, ովքեր ունեն դպրոցական և մանկապարտեզի երեխաներ․Արայիկ Հարությունյան․

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դպրոցներում և մանկապարտեզներում երեխա ունեցող հարգելի ֆեյսբուքցիներ, այս գրառման տակ կխնդրեմ գրել, թե արդյոք ձեր երեխաները ծանոթ են «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Խաբարբզիկ», «Կանչ» մանկապատանեկան ամսագրերին կամ թերթերին։

Պետությունն այս պարբերականներին վճարում է 44 միլիոն դրամ, ըստ էության՝ ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք, բայց արդյունավետության հարցում կան վերապահումներ։

Եթե Ձեր երեխան ծանոթ է դրանց, խնդրում եմ մեկնաբանության մեջ գրել «+» և պարբերականի անունը, եթե ոչ, դնել «-»։ Կանխավ շնորհակալություն»։

Գրառումը տեսնելու համար անցեք՝ այստեղ։