«Կառավարությունը հաստատեց 250 մլն դոլարի ներդրումային նախագիծը»

Փոխվարչապետի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր կառավարությունը հաստատեց Երևանում 250 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման 250 մլն դոլարի ներդրումային նախագիծը:

էլեկտրակայանի շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որտեղ կներգրավվեն 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն Կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։

Թեև նախագիծը կառավարության որոշմամբ առկա էր դեռևս 2017 թվականից, սակայն սակագինը և այլ պայմաններ չէին բավարարում նոր կառավարությանը:

Վերաբանակցման արդյունքում սակագինը 6.03 ցենտից իջեցվել է 5.7 ցենտ, որի արդյունքում տարեկան կխնայվի 6.4 մլն դոլար, իսկ ծրագրի գործողության ժամկետում շուրջ 160 մլն դոլար: Համեմատության համար Վրաստանում մրցույթի արդյունքում համանման կայանի նախագծի սակագինը գազի նույն գնի պայմաններում կազմում է 6.3-6.5 ցենտ:

Գործընթացը համակարգվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, անմիջական բանակցություններում այս լուրջ արդյունքն ապահովվել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը, նրա տեղակալ Հակոբ Վարդանյան-ը, իսկ իրավական ապահովումն իրականացվել է Տաթևիկ Դավթյանի կողմից, ովքեր իրենց ոլորտում բացառիկ պրոֆեսիոնալներ են»: