Նոր փոփոխության համաձայն՝ ավելացվել է 2-րդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական գումարի չափը

Կառավարությունը երեկվա նիստում հաստատել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը: Նոր փոփոխության համաձայն՝ երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով՝ փոփոխության համաձայն, երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25 հազ. դրամից բարձրացվում է 50 հազ. դրամ: Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն:

Նյութի Աղբյուրը:hay-info.ru