Բռավո։Ստյոպա Սաֆարյանի պատասխանը Շարազանովին…

Էդիկ ջան, իսկ այդ նույն ապաքաղաքական ուժերին, որ չեն կարող ընդդիմություն լինել, անսկզբունքային գործիչներին, որ անընդհատ երանգ են փոխում, դուք ու՞ր էիք տարել խորհրդարան:

Իսկ ձեր ժամանակ խորհրդարանում ՀՀԿ-ին քննադատող, միջազգային կառույցներում անվախ գործող ընդդիմադիրներ պետք չէի՞ն, որ հենց ինքդ Ավան-Նոր Նորք ընտրատարածքում իմ մրցակցի՝ Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբն էիր ղեկավարում, սալյուտ էիք տալիս հաղթանակի կապակցությամբ՝ լավ իմանալով թե ինչ մեխանիզմներով /վարչական լծակներ, փող և այլն/ եք պարտության մատնում ընդդիմախոսներին:Похожее изображение

Այն ժամանակ պետք չէ՞ր միջազգային կառույցներում իմ ու այլոց նման կռիվ տվող, չվախեցող, միայնակ Բաքու գնացող, Բաքվում հակաադրբեջանական ձևակերպումներով բանաձևերի հասնող, միջազգային վեհաժողովներում հակաղարաբաղյան բանաձևեր տապալող պատգամավոր: Եթե դա երբեք պետք չի եղել իշխանություններին, հիմա ինչո՞ւ պետք պետք լինի, ու ինչո՞ւ ես նեղվում, որ պետք չլինի…Картинки по запросу Ստյոպա Սաֆարյան ՇարմազանովՄի ժամանակ կռիվ էիք տալիս, թե հավերժ իշխանությունը դուք պետք է լինեք, հիմա էլ կռիվ եք տալիս, որ ընդդիմությունն էլ դուք պետք է լինե՞ք….

Հիշեցում: Ոչ մի անձնական վիրավորանք մեկնաբանություններում

Նյութի Աղբյուրը: https://hayinfo.info