«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Գրում է «Ժամանակ» թերթը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի:

Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ  Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ  Գեղամ Հարությունյանը, նաեւ լրագրող Անահիտ Ադամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում