7 պատճառ, թե ինչու Կարիճները պետք է պարտադիր լինեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում

Կարիճները կենդանակերպի ամենակարևոր նշաններից են, և դա ունի իր բացատրությունը: Կարիճներն ունակ են փոխելու աշխարհը:

  1. Կարիճները հասկանում են դիմացինի ցավը, կարեկցում են, ինչպես ոչ ոք: Նրանք վճռական պահին կարողանում են ճիշտ ելք գտնել:
  2. Կարիճները գաղտնապահ են, նրանց վստահված գաղտնիքը ոչ ոք չի իմանա: Պատահական չէ, որ այս նշանի տակ ծնված մարդկանց շարքերում հաճախ են հանդիպում հոգեթերապևտներ: Նրանք լավ են հասկանում մարդկային անհատականության խորությունը:
  3. Կարիճներին միշտ հասանելի է այն, ինչ ուրիշներին անհասանելի է: Այս նշանի ներկայացուցչներն ունեն անկոտրում կամք, համառություն: Կարիճը միշտ կարողանում է ոտքի կանգնել, նրանք կենդանակերպի ամենաուժեղ նշաններից  են:
  4. Կարիճները չափազանց գրավիչ են: Նրան օժտված են անհավանական խարիզմայով և նրանց դիմակայելն ուղղակի անհնար է:
  5. Կարիճներին հատուկ չէ կեղծավորությունը: Նրանք չեն սիրում քծնել և գերադասում են ճիշտն ասել:
  6. Կարիճները միշտ կատարում են խոստումները։ Եթե Կարիճը որևէ բան խոստացել է, ուրեմն՝ հաստատ կկատարի իր խոստումը:
  7. Կարիճը բնազդաբար պաշտպանում է իր մտերիմներին: Նրանք օժտված են ուժեղ պաշտպանական բնազդով: Եթե նրա մտերիմներից մեկը վտանգի մեջ է, Կարիճը կայծակնային արագությամբ օգնության է հասնում:

նյութի աղբյուրը  blognews.am