Խաչապուրի թավայի մեջ, արագ և համեղ բաղադրատոմս

Բաղադրիչներ
պանիր ՝ պինդ տեսակի — 400 գր.
ալյուր — 3 բաժակ
կեֆիր — 1 բաժակ
ձու — 2 հատ
բուսայուղ — 1ճ.գ.
շաքարավազ — 1 թ.գ.
աղ — 1 թ.գ.
սոդա — 1/2 թ.գ.

Պատրաստման եղանակը

Մեկ ձուն հարել բուսայուղի և շաքարավազի հետ
Ավելացնել կեֆիրը , մեկ բաժակ ալյուրն ու սոդան և հարել
Քիչ –քիչ ավելացնել մնացած ալյուրն այնպես, որ ստացվի թույլ խմոր , մատներին թեթևակի կպչող:Թողնել այն հանգստանա մոտ 20 -30 րոպե
Քերել պանիրը, խառնել մեկ ձվի հետ
Խմորը հունցել և բաժանել 9 մասերի
Յուրաքանչյուր մասը շրջանաձև բացել , մեջտեղում դնել պանրով միջուկը
Խմորի ծայրերը հավաքել դեպի վեր այնպես , որ փոքրիկ պարկ ստացվի
Ստացված պարկը տափակեցնել ձեռքով կամ գրտնակով հարթեցնել
Թխել տաքացած, չոր թավայի մեջ մինչև մի երեսը կարմրի այնուհետ շուռ տալ ,կափարիչը փակել ,թողնել մինչը մյուս կողմն էլ կարմրի