Համեղ տոլմա պատրաստելու գաղտնիքը…

Մեզնից շատերն են սիրում տոլմա, սակայն ժամանակ չեն ունենում այն պատրաստելու համար:Որպեսզի շատ ժամանակ չծախսեք այն պատրաստելիս, օգտվեք այս խորամանկ հնարքից:  Նախկինում հարկավոր է խաշել կաղամբի գլուխը, ապա սպասել, որ այն սառչի, իսկ այժմ ամեն ինչ մի փոքր այլ է: Շնորհակալություն նրան, ով մտածել է սրա մասին: Նախ ընտրեք ճիշտ կաղամբ: Այն պետք է լինի տափակ ու թեթև, որպեսզի տերևները լինեն մեծ և բարակ: Լվացեք կաղամբի գլուխը, հանեք մի քանի տերև վրայից, հեռացրեք կաղամբակոթը և տեղադրեք այն միկրոալիքային վառարանի մեջ: Եթե այն 1,5–2 կգ է,  ապա հարկավոր է դնել 900 Վտ ռեժիմի վրա՝ թողնելով մոտավորապես 12 րոպե: Ժամանակն ավարտվելուց հետո հանեք կաղամբ ը և պարզապես սեղմեք՝ ստուգելու համար փափկությունը: Այնուհետև կաղամբը դրեք սառը ջրի տակ և զգույշությամբ առանձնացրեք տերևները: