ՏԵՍԱՆՅՈՒԹ:Այն ժամանակ ես ինձ անիմաստ էի զգում: Չէի տեսնում հետոն: Իսկ ապագան չտեսնել, նշանակում է չապրել ներկայով. Լալա Մնացականյան

«Արդեն օդ կա, թթվածին կա, շնչում ես, հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել, զգում ես, որ ընդունակ ես, ունակ ես ինչ-որ գիծ, ինչ-որ ճանապարհ տանելու: Այն ժամանակ ես ինձ անիմաստ էի զգում: Չէի տեսնում հետոն: Իսկ ապագան չտեսնել, նշանակում է չապրել ներկայով»,- իր այժմյան զգացողություններն այսպես ներկայացրեց սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը: «Այն մարդը, ով կատարվածի համար պատասխանատվություն է կրում, նա չի չարախնդում, չի զոմբիանում, հասկանում է, որ մտել է մի գործի մեջ, որի համար նաև ինքն է պատասխանատու, այ սա երբ որ հասկանանք, իսկապես չենք չարախնդա իրար վրա»,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ հերոսն այն մարդն է, ով կատարվածի պատասխանատվությունը վերցնում է իր վրա և պատրաստ է կյանքը զոհել. հերոսներ ունեցել ենք միշտ»: Լ. Մնացականյանի գնահատմամբ՝ մեր ազգային բնավորությունը սկսում է դրականորեն փոխվել՝ պատասխանատվություն կրելու առումով:

Նյութի Աղբյուրը: hayinfo.info