Ամանորյա բաղադրատոմս։Պատրաստեք լցոնած հավի բդիկներ հետևյալ բաղադրատոմսով

 

Ինչպես պատրաստել լցոնած հավի բդիկներ

Բդիկների կաշին զգուշորեն հանել: Ոսկորր հանել՝ չվնասելով կաշին: Միսը աղալ, մանրացնել: Սունկը մանր կտրատել: Սոխը տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել սունկն ու մի քիչ տապակել: Ավելացնել խճողակը, աղ, պղպեղ անել, տապակել: Հետո հովացնել: Կաշվի մեջ լցոն դնել: Կոզքերը կարել ու փաթաթել: Ձուն ջարդել, բդիկը թաթախել ձվի մեջ, հետո թաթախխել պաքսիմատի մեջ: Տապակել բուսական յուղի մեջ 2 կողմից:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքլցոնած հավի բդիկներ

 1.Հավի բուդ 1 կգ

2.Սունկ 300 գրամ

 3.սոխ 150 գրամ

 4.ձու 1 հատ

 5.պաքսիմատ

6.աղ

7.սև պղպեղ

8.ձեթ