Նաիրա Զոհրաբյանն ասել է.«Ես գործ անող մարդ եմ…»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը,որը պատրաստվում է պատգամավոր առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում, ներկայացնում է՝ ինչպես է պատկերացնում բիզնեսի զարգացումը մարզերում։ Ըստ նրա՝ ինքն իր աշխատանքով ապացուցել է, որ  շանսեր ունի ռեյտինգայինով ընտրվելու։

«Ես գործ անող մարդ եմ, կապ չունի խորհրդարանում կլինեմ, թե խորհրդարանից դուրս»,-ասաց նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում։