Նոյեմբերի 24-ին մեծ երթի է լինելու, տեղեկացնում է Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը որոշել է երթ կազմակերպել Երևան քաղաքով: Այդ մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ին բոլորիդ հրավիրում եմ մասնակցել համաերևանյան երթի: Երթը լինելու է անսովոր` մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք  հեղափոխության օրերին: Այսինքն` սկսելու ենք Նոր Նորքից և Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով ենք անցնելու: Փորձելու ենք լինել  վարչական շրջանների մեծ մասում: Հույս ունեմ, որ այդ օրը լավ կքայլենք: Ի վերջո՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և նշանավորելու ու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ազդարարելու համար»,- ասաց Փաշինյանը: