Կաթնաշոռը օգնում է այրել կալորիաները անգամ քնած ժամանակ

Քնելուց առաջ կաթնաշոռի գործածումը ոչ միայն չի հանգեցնում մարմնի քաշի ավելացման, այլեւ օգնում է նվազեցնել ճարպի քանակությունն օրգանիզմում: Այս մասին են վկայում այն տվյալները, որոնք հրապարակված են British Journal of Nutrition հանդեսում։

Ֆլորիդայի նահանգի համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում 20 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցները մեկ բաժին կաթնաշոռ են կերել քնելուց 30-60 րոպե առաջ:

Պարզվել է, որ այդ մթերքը դրական ազդեցություն է գործում մկանների որակի վրա, արագացնում է նյութափոխանակությունը եւ բարելավում է առողջության ընդհանուր վիճակը: Ինչպես բացատրում են գիտնականները, կաթնաշոռի այդ ազդեցությունը պայմանավորված է կազերինով, որը դանդաղ է ստացվում օրգանիզմում եւ օգնում է կարգավորելու ամինաթթուների կայուն մատակարարումը:

Այն նաեւ մեծացնում է կերակրի ջերմային ազդեցությունը. օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում մարսողության գործընթացում, ինչն օգնում է կալորիաներն այրել նույնիսկ քնած ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: