Փաշինյանը այսօր կարևոր որոշում է ստորագրել

Կառավարությունն այսօր ընդունեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշումը: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին հայտարարվում է Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Որոշմամբ նախատեսվում է 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին: