Ներկրվող հավի միսը կարող է պարունակել մկնդեղ, որը խիստ վտանգավոր է առողջության համար!!!!

Հետազոտությունները ցույց են տվել,որ հավի միսը իր մեջ պարունակում է ոչ օրգանական մկնդեղ:ԱՄՆ-ում վաճառվող հավի միսը պարունակում է մկնդեղ,որն առաջացնում է քաղցկեղ և այնքան վնասակար է,որ կարող է ունենալ մահացու ազդեցություն:

Այդ մկնդեղը հայտնվում է մսի մեջ,քանի որ այն ավելացնում են հավի կերի մեջ:ԱՄՆ-ում ճտերի 70%-ից ավելիին կերակրում են մկնդեղով:Դա ավելացնում են ուտելիքին,որպեսզի քիչ կերակուրով ավելացնեն քաշը և լավացնեն հավի,հնդկահավի, խոզի մսի գույնն ու տեսքը:

Հետազոտությունները ցույց են տվել,որ հավի ճտերի կեսից ավելիի լյարդերում պարունակվում է մկնդեղի առավելագույն թունավոր քանակություն:Այս ամենը հիմք ընդունելով արգելվեց մկնդեղ պարունակող հավելումների արտադրությունը:

Հավի մսի արտադրությունը թաքցնում է այն փաստը,որ մկնդեղը խիստ վտանգավոր  է մարդու համար,բացի դրանից վտանգավոր են նաև արճիճն ու սնդիկը,որոնք առաջացնում են նյարդային խանգարումներ պտղի և նորածինների մոտ:

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել,որ մկնդեղը կարող է առաջացնել Բոուենի հիվանդություն,հարթաբջջային քաղցկեղ, մաշկի հիմնաբջջային քաղցկեղ,թոքերի,երիկամների,միզապարկի քաղցկեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.info