Նախկինում նա շնորհավորում էր առաջինը: Ինչ՞ու է ուշանում հիմա….

Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը շնորհավորանքներ են ստանում աշխարհի տարբեր երկրներից ու ղեկավարներից խորհրդարանի ընտրության կապակցությամբ: Շնորհավորել են Հայաստանի առանցքային գործընկեր պետությունները, եւ առայժմ չկա ՌԴ նախագահի շնորհավորանքը:

Բանն այն է, որ նախկինում ՌԴ ղեկավարությունը ընտրությունների կապակցությամբ Հայաստանի իշխանությանը շնորհավորում էր ամենաառաջինը: Օրինակ, 2017-ի ապրիլի 2-ի քվեարկության հաջորդ օրը Պուտինը հեռագիր էր հղել Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում էր.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք եւ Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում»: