«Կարող է՝ մի օր էլ ազատվեմ, «վեչնի» մենք չենք մնալո՞ւ Զինված ուժերում» Սամվել Կարապետյան

Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն աշխատանքից ազատվել է։

«Ոչ, ես ծառայության մեջ եմ։ Չգիտեմ՝ ով է գրել, ինչի են գրել, բայց ես իմ ծառայությունն եմ իրականացնում։ Իմ կաբինետում եմ, խորհրդակցության եմ մասնակցել, որից հետո իմ աշխատանքն եմ շարունակում։ Ես իմ ծառայությունն եմ կատարում, մինչեւ Նոր տարի մեր առջեւ դրված խնդիրները պետք է կատարենք, տարին ենք դե փակում»,- NEWS.am-ի հետ ասաց Սամվել Կարապետյանը։

Հարցին՝ հնարավոր է մինչեւ Նոր տարի աշխատանքից ազատվի, Օգանովսկին պատասխանեց. «Կարող է՝ մի օր էլ ազատվեմ, «վեչնի» մենք չենք մնալո՞ւ Զինված ուժերում, մի օր հրաման է էլի լինելու, եսիմ, բայց ես հիմա ծառայության մեջ եմ ու շարունակում եմ աշխատել»։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: